«Շուրջը շող էր, մեռնող մարդու ժպիտ կարծես…»
(VII)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Շուրջը շող էր, մեռնող մարդու ժպիտ կարծես,
Մայր է մտնում արևն ահա արևմուտքում.
Հորիզոնը արնալեցուն աչք է կարծես,
Հրագունդը — դեղնած, գունատ աշնան պարտեզ։
Ես ակնապիշ դիտում եմ սեգ մահը նրա
Ու փնտրում եմ նրա շունչը կարծես այնտեղ.
Նվաստացած մերթ մարում եմ ինչպես կանթեղ,
Մերթ էլ ցասկոտ գոռում եմ ես նրա վրա.
-Կորի՛ր, պետք է քո արևող դեմքին թքել…
Դո՛ւ, որ գիտես վառվել այդպես վառ ու պայծառ,
Սակայն դու էլ մահվան առաջ վիզդ ես թեքել։
Ես — ո՛չ արև, ո՛չ մարգարե և ո՛չ հանճար.
Ես — անմշակ պարտեզ՝ վայրի, անպետք, անբերք,
Սակայն թեքվել մահվան առաջ… երբե՛ք, երբե՛ք…