Անցնել բովանդակությանը

«Հովերը կախել են ականջները իրենց…»

(VIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Հովերը կախել են ականջները իրենց, Թփերը խշշում են մեղմիկ ու թեթև… Հուզմունքը՝ խոհի հետ,- նժույգով անթև Ծեծում է դարպասն իմ — սմբակներով հենց… Գոց է իմ դարպասը… Ես էլ չեմ բացում… Խրխինջ է արձակում նժույգը արձակ… Ես չեմ կասկածում, թե գործել եմ հանցանք Անզգույշ իմ գրչով, կարևոր հարցում… Ու հանկարծ նժույգը թռչում է կողի՝ Դարպասի այս կողմը,- թռիչքով ահեղ, Աչքերը՝ սոնետիս առաջին տողին… Ես նոր եմ հասկանում… նժույգը անմեղ - Խենթացած խոլ ուժից անսանձ կրքերի, Հովերը կարծել է մի ինչ-որ ջորի…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հովերը կախել են ականջները իրենց…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) բնության և անտառի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14