Անցնել բովանդակությանը

«Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում…»

(VI)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Ես նոր ուժի թափն եմ կրում իմ հոգում, Երակներում — նոր արևի ջեռ տապը, Եվ նրանց նոր յուրաքանչյուր էտապը Հնի հանդեպ իմ կրակն է բորբոքում… Եվ իմ երգը այդ ուժն ու այդ արևն են Լցնում կյանքի հարատրոփ էությամբ, Եվ գալիքի հազարավոր արևներ Իմ աչքերում վառում անհուն զորությամբ։ Այդ ուժով ու այդ արևով զորացած, Կտրել եմ երգիս ճյուղքերը չորացած Ու դրանցով հրդեհել եմ նավը այն, Որով պիտի ես դրախտը մտնեի Սին դրախտը — հին երգերի մտերիմ,- Որտեղ գուցե դիմավորեր ինձ Եվան…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14