Անցնել բովանդակությանը

Եկուր

(Սիրերգ) Եկո՜ւր, տաղտկալից կյանքըս խաղաղե, Ըզգալ տո՚ւր ինծի գորովանքն ու հույս. Պիտի գա օր մ՚ որ հոգիդ ավաղե Արագ խուսափումն երազին այս լույս։ Եկո՜ւր. վաղը դուն գուցե՜ թարշամիս, Եվ գուցե տենդով մը մեռնի հոգիս, Մի՚ խամրեցըներ հույզը պաշտումիս։ Թո՚ղ որ նայվածքիդ ըմպեմ բոցը ջինջ, Մոտեցի՜ր, քնքույշ ծաղի՜կը կյանքիս. Համբույրի մը մեջ մոռնամ ամեն ինչ։ Ա՜հ, այս կյանքն աղվո՚ր որքա՜ն դանդաղ է։ Եկո՜ւր, ձանձրույթը հալեցուր հոգվույս. Լույս երազի մը մեջը զիս թաղե, Բե՜ր ինծի սըրտիդ գուրգուրանքը կույս։ Սկյուտար

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Եկուր» բանաստեղծությունը սիրո և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ 1-4-3-3-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16