Անցնել բովանդակությանը

Վայրկյաններ

Ո՜վ սիրական խավարներ։ Կենդանի՜ երազ դանդաղ գիշերներու, ուր կի՚րքը միայն նայվածքներ ունի։ Ու մի՜շտ, մի՜շտ, անխո՚նջ կերպով, անպատում մելամաղձությունը Համբույրին։ Ռ ե յ մ ո ն Պ ո ւ յ ե ե ռ Հըրայրքիս մեջ գիշերը զայն կ՚ երազեմ, Շրթունքներըս պատրաստ իր մեղկ համբույրին. Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին Այն պահերն՝ ուր զայն սիրած եմ մոլեգին։ Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր. Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր՝ Երբ կ՚ իյնամ ոտքն իր տեսիլքին՝ մինչեւ որ Անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր։ Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե Ա՚լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե։ Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե Կը ծորի եւ կը պարուրե զիս՝ բոլոր Հոգիս անծիր մոգությամբ մը կը խնկե։ . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Վայրկյաններ» բանաստեղծությունը սիրո և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 17 տող՝ 2-4-4-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 17