Վայրկյան
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ՚ իյնա վար.
Երազներու պերճուհին է, որ կ՚ անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար։
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թեւը բացած կը վազե
Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե։
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղի՜ն մեջ անհետ...
Թեմաներ