Անցնել բովանդակությանը

Թղթիկը

1908

Ամառ գիշերն՝ անույշ մեղր ու կաթի պես՝ Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով. Այծտերեւին շուլլըվեր է որմեն վե՜ր՝ Պատուհանեն ներս նայելու ըղձանքով. Իր տարփանքը բույր՝ հովիկին պինդ փարած՝ Կ՚ երթա մինչեւ շուքին անկյունը լըճակ՝ Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ Մահիճին մեջ ընկողմանած՝ աչքը բաց՝ Ձեռքը թուղթին՝ թուղթը սրտին՝ կ՚ երազե... Տա՚ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ Ու կը հանե շապիկն ալ՝ գաղջ ու ճերմակ. Ու կը կայնի հոն, հերարձակ, հոլանի, Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն, Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորենի. Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն... Թղթիկին՝ զոր դեռ իր կուրծքեն չէ՚ բաժնած Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած։ Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե, Իր ծիծերուն մինչեւ ծմակը շուշան. Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան, Ու թղթիկը իր բոց բառերը կ՚ ըսե, Իր տառե՜րը կը տրոփե մութին մեջ... Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկան Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե՝ Որ շեշտ կ՚ իյնա ձեռքերուն մեջ աղջկան՝ Լուսավորել թղթիկն՝ որ դեռ կը հծծե... 1908
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 27