Անցնել բովանդակությանը

Սպասում

Բողբոջ տենչեր բյուրավոր, Արագ արագ կ՚ անհետին, Ըսպասումեն՝ մինչեւ որ Մինակ մընամ ես մըթին Խոհերուս մեջ տարուբեր։ Եվ ալեկոծ, փոթորկոտ Մըտածումներ զիս հանկարծ՝ Հորձանքներով, հիվանդոտ Երազանքով մըշտարծարծ, Կը պաշարեն տըխրաբեր։ Հեւքոտ ծովուն փըրփուրին, Կամ եզերքին ես հառած, Հորիզոնե՜ն ալ անդին, Սիրականիս հեռացած Ուրվականը կը տեսնեմ։ Բայց կ՚ ուշանա՚, ան չի՜ գար, Ինչպես այսօր ու վաղն ալ, Եվ հատնումով ցավագար, Կը թըվիմ խենթ մը դառնալ Ցընորքներու մեջ դըժխեմ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 20