Անցնել բովանդակությանը

Սիրերգ

Ձյունին վրայեն կ՚ երթաս, արե՜ւ ձյունածաղիկ, Քայլիդ չափն է կոչնակին ձայնը ժամուն, Շուրջդ է ծիածան, օ՜հ, առտըվան այս ժամո՜ւն, Սիրտդ՝ ուխտադիր սրբության մը խաղաղիկ։ Ձյունին վրայեն կ՚ երթաս, արե՜ւ ձյունածաղիկ, Մնջելով ունկն ի վար աղոթքդ անծանոթ, Ու շփելով շուրթիս սյուք մը մյուռոնհոտ։ Հիմա կ՚ երգեն, օ՜հ, «Զարթի՜ք, փառք իմ զարթի՜ք...» Ձյունին վրայեն կ՚ երթաս, արե՜ւ ձյունածաղիկ, Կ՚ երթաս, ո՜վ կույս, ձյունին վրայեն իմ սրտիս, Հորինելով գունյան կայծեր ու աստղի՜կ. Իմ տաղարանս՝ ուր դուն կ՚ երգես, կը ժպտիս։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12