Անցնել բովանդակությանը

Կյանքի երգը

1903

Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին. «Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին, Ունայնություն մը կը պրկե կյանքը սին։ Ամեն ծաղիկ խամրում մ՚ ունի իրեն մոտ, Ու ամեն կյանք՝ մութ ստվեր մը իր ետին. Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ Ամեն հույսեր դեռ չըծլած կ՚ անհետին»։ Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով, Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի, Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով։ «Տխուր ողբեր թող չքանդեն քեզ, - ըսավ, - Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան. Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝ Զինք մոռցնող ժպիտները լուսացան։ Ահա ի՚նչպես, տես, կապույտն ալ կամարին Մերթ ամպերու գորշությունով կ՚ աղարտի, Անձրեւին տակ իր ժպիտներն կը մարին, Անձրեւն, - այդ լաց, - սակայն երգն է ավարտի։ Ամեն անձրեւ արեւ մ՚ ունի իրմեն վերջ, Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի. Ու տեւական ուրախություն մը միշտ պերճ Պիտ՚ հաջորդե ժպիտներուն երբեմնի»։ 1903, Հունվար

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 25