Անցնել բովանդակությանը

Ջուրեն դարձին

Երբ բըլուրն ի վար Աղբյուրեն դարձին, Իր վարսքի խուրձին Մեջը սողոսկի Նուրբ մատիկն ոսկի Արեւի լույսին. Հիր սափորն ուսին Երբ բըլուրն ի վար Աղբյուրեն դարձին, Մեղմով ծածանի Լաջակն հողմավար՝ Թեւով թռչունի. Ու ծիածանի Թույրով պսպըղա Աչքն իր գեղանի. Եվ երբոր ցնծա Հնչյունը՝ ծնծղա Զարդոսկիներուն. Տենչանքով անհուն Հոգիս պիտ՚ ըղձա Գանձեր՝ զոր չունի։ Ծարավ շիղին պես Պիտ՚ ըղձա անի Երկու կաթիլ ջուր Շուրթերուն իր կեզ։ Եվ իր ճակատին՝ Զովացքը ցրտին, Ճակատին կըրակ՝ Զովացքը ցրտին, Կարմիր սափորի Ջուրին սառնորակ Ցողովը բերրի՝ Կակաջ ձեռքերու... Ա՜հ, այս իրիկուն Սափորն իր ուսին Աղբյուրեն դարձին՝ Սիրույս անանուն Ջերմ սարսուռներով Կը դողա սոսին...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 39