Անցնել բովանդակությանը

Իրիկունը

Ածուներուն մեջ հիրերուն քընքույշ Կը վարանի հուսկ հըմայքն հոտեւան. Պերճ ցոլք մ՚ արեւեն կը գըգվե անույշ Փայփայանքներով ծաղիկն իրիկվան։ Խանդաղատանքի մեջ, ցոլք ու ծաղիկ, Բաժանումներու ցավին անգիտակ, Արբշիռ փարումով սիրո խաղաղիկ Վայելքին թովքը կ՚ ըմպեն անուշակ։ Ու մեկը չ՚ ըսեր անոնց, «Իրիկուն Պիտի ընե ձեր գըգվանքին վրան». Կ՚ անհետի ցոլքը մութին մեջ, նըկուն, Ու կը թարշամի ծաղիկն հոտեւան։ Բերա

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Իրիկունը» բանաստեղծությունը բնության և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 13