Իրիկնավերջ
Կը ցնծա ուտն ալյակին հետ,
Ճարճատելով ճիչ մը զըվարթ,
Զի կը սփռե հարսն արփավետ՝
Համայնին վրա՝ մազերն իր վարդ։
Կը ցնծա՚ ուտն ալյակին հետ,
Երբ կանգ կ՚ առնե կույսին նավակ.
Ու բզզալով ջուրն ու նըվագ՝
Կ՚ երթան հոգվույն այն ծաղկավետ։
Կը ցնծա՜ ուտն ալյակին հետ,
- Օդն է քաղցրի՜կ զերթ մանանա, -
Երկուքին վրա երբ կը բանա
Լուսին աղեղն՝ արծաթ իր նետ...
Թեմաներ