Հուշապսակ
1902
Թուղթին վրա ճերմակ
Էջ մը սարսըռուն,
Կամ գանկերուն տակ
Հույլերն հուշերուն,
Կը ձուլեն հըստակ՝
Հիշատակն անհուն...
Եվ թող անապակ՝
Նկարն այս սիրուն,
Ձոն ըլլա՝ շիտակ
Թարգման սիրտերուն.
Ձոնը՝ հիշատակ՝
Անձայն, բայց խոսուն։
1902, Սվազ
1902
Ստեղծագործության մասին
Միսաք Մեծարենցի «Հուշապսակ» բանաստեղծությունը (1902) հիշողության և պոեզիաի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 6-6-1 տողանոց տներով։