Անցնել բովանդակությանը

Ձյունի

Պարն է ձյունին, փըսփըսուքը պարիկներուն, Որ տանիքին վըրա ճերմակ էջ մը կ՚ ըլլա՝ Ուր կը հածի գիրն անուրջիս իմ օրորուն. Որ հոգվույս մեջ ալ ըսպիտակ հորձք մը կ՚ ըլլա, Ու կը խուժե սարերեն վար գորշ խոհանքիս։ Եվ արեւի՜ն կըսպասեմ ես ցնծապատար, Միտքս երազով լեցուն համակ, ձեռքըս ծափո՜վ. Ունկնդրելու զանգակն անոր պատարագին, Ու դիտելու լույսե աղջիկն՝ որ պիտի տար Առջի բոցը՝ հուզումներուս մարած ճրագին։ Ու տոնելու՝ ճերմակին փառքն այս ձյունեղեն, Որ կապույտին կը լըծորդվի հորիզոնին, Ու կանչելու համար հոգվույս մեջ վերստին Ճերմակ հույլ մը վաղընջական անուրջներեն, Ու ծիածան մը գույներե վայրավատին։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 15