Անցնել բովանդակությանը

Անձրեվ

Համբույրն անձրեւին կը թրջե շափշափ Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ. Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ, Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ, Իմ ծարավահյուծ, իմ որբեւայրի Իրիկուններուս շուշանին վրա լուրջ։ Անձրեւոտ գիշեր, գըթա՜ծ քահանա, Թոթվե՚ սրբենի այդ տեղատարափ, Զերթ մասունքի ջուր, մինչեւ որ լենա, Մինչեւ որ լենա՚ բաժակն այս պարապ Իմ երազներուս՝ որ ոսկեմըրափ Կեցեր է ցրտոտ մարմարին վըրա։ Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ Կու տաս դուն ինծի, անձրեւո՜տ գիշեր, Դո՚ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանա, Որ հին Լլկանքին ժողվեցիր փուշեր, Եվ հնչեցուցիր բարբառդ՝ ոսկի՜ մուրճ՝ Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա...

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 18