Անցնել բովանդակությանը

Նվարդի ալբոմից

1917

Լուսապըսակ Իմ Արուսյակ, Ի՜նչ գեղատես Ու ի՜նչ զըվարթ Վառվըռում ես Իմ աստղազարդ, Պայծառ ու պերճ Գիշերվա մեջ… Այո՛, թեև Չեղավ արև Էս պաղ կյանքում Ու երկընքում, Բայց բյուր արեգ Ու բյուր ցերեկ Միշտ արժեր Էսքան շըքե՜ղ, Հըրաշագե՜ղ, Մի գիշեր…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Նվարդի ալբոմից» բանաստեղծությունը (1917) գիշերվա և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 8-10 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18