Անցնել բովանդակությանը

«Մայրըդ էն օրն ասում էր ինձ...»

1917

Մայրըդ էն օրն ասում էր ինձ, Թե՝ զուր թողիր տունը ձեռից, Էնքան էժան ու էնքան հեշտ, Էնքան հարմար, անհըրաժեշտ… Նա տակավին չի իմանում, Թե աշխարհքն էր ինձ պատկանում. Նույնիսկ ձըրի, առանց փողի, Սիրտըս չուզեց— ձեռից թողի…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Մայրըդ էն օրն ասում էր ինձ...» բանաստեղծությունը (1917) մոր և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8