Անցնել բովանդակությանը

Մի հառաչանք

1894

Ես տեսա հսկա Տաղանդի մի գործ՝ Անհաշտ Պոնտոսի Ափերն ալեկոծ. Տեսա ծովափնյա Ժայռերը մեծ-մեծ, Տեսա, հիացա, Ու սիրտս բացվեց. Ու նըրա միջից, Որպես վանդակից Արծիվը գերի, Մի կարոտալի Հառաչանք թռավ, Ծուխ դարձավ, կորավ Դեպի ժայռերը Իմ հայրենիքի, Դեպի վայրերը Իմ անցած կյանքի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18