Անցնել բովանդակությանը

Ո՞վ տարավ

1895

Դուք ինձնից տարաք հիշատակարան, Իսկ ես ձեզանից տարա հիշատակ— Մեկը կորչելու, մաշվելու մի բան, Մյուսը կըմնա երկար ժամանակ։ Դուք այս նյութական թուղթը գրելու, Իսկ ես զգացմունք սըրտում կրելու. Ես չեմ մոռանալ, երբ հողմեր ու ձյուն Մարմնիս և ճամփույս շուրջն էին տիրում. Ես ոգևորիչ այնքան ջերմություն Գտա զգայուն, ազնիվ սրտերում։              Ասացեք՝ իրավ,              Մեզնից ո՞վ տարավ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ո՞վ տարավ» բանաստեղծությունը (1895) ձմռան և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 4-8 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1895 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12