Անցնել բովանդակությանը

«Ես ասացի. «Դու ծաղկում ես...»

1894

Ես ասացի. «Դու ծաղկում ես, Որպես շքեղ մի գարուն, Եվ բոլորը, ինչ որ ունես, Կյանք է թովիչ ու սիրուն… Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած, Մենակ նա է չոր քեզնում…»։           Նա հառաչեց ու ինձ ասաց.           «Մենակ սիրտս չես տեսնում»։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ես ասացի. «Դու ծաղկում ես...» ութնյակ բանաստեղծությունը (1894) գարնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8