Անցնել բովանդակությանը

Գետակը

1909

— Ո՞ւր ես վազում Այդպես արագ, Ա՜յ դու կայտառ, Սիրուն գետակ. Կանգ առ, խաղանք Էս ծառի տակ։ «Չէ՛, փոքրիկըս, Գնամ պիտի. Տե՛ս ջաղացը Գյուղի մոտի, Պետք է ուժ տամ, Որ պըտըտի։ Ցածն էլ հովտում Անուշահոտ Ինձ են մնում Ծաղիկ ու խոտ, Հոգնած-ծարավ Տավարն ու հոտ։ Սառն աղբյուրը Բարձըր սարի Դրանց համար Է ինձ տալի Իր զով ջուրը Կըլկըլալի։ Իսկ կամուրջի Տակն էլ որ գա, Կա լվացքը Պառավ կընկա, Պետք է լվամ Քանի լույս կա։ Դե՜, տեսնո՞ւմ ես, Մնա՛ս բարով, Ճամփաս ցանած Հազար գործով. Դադար չունեմ Ես մինչև ծով»։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36