Անցնել բովանդակությանը

Շունը

1907

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ահա այսպես Հաչում եմ ես, Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ. Ու տունն այսպես Պահում եմ ես։ Թե գա մեզ մոտ Մի հին ծանոթ, Մոտն եմ վազում, Պոչըս շարժում։ Բայց թե մի գող, Չար կամեցող Ուզի թաքուն Մտնի մեր տուն,— Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ահա այսպես Հաչում եմ ես. Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ու տունն այպես Պահում եմ ես։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 20