Անցնել բովանդակությանը

Ծաղիկները

1908

— Ո՞ւր գնացին ծաղիկները… — Սո՜ւս. քնած են հողի տակ, Տաք ծածկված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ։ Կգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի, Ձմռան սաստիկ ցրտերի հետ Ձյուն-ծածկոցը կըտանի։ «Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր», Ու հենց նրանք իմանան, Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12