Անցնել բովանդակությանը

Արփենիկի ալբոմից

1917

Դու չըգիտե՞ս՝ Ինչու եմ ես Անբուժելի Տըխուր էսպես։ — Ինչ ունեի լավ ու պայծառ՝ Ընկա՜ն, հանգա՜ն մի-մի, մի-մի. Օրորանս էլ՝ միակ, որ կար, Արնոտ եղավ ու թըշնամի․․․ Դու չըգիտե՞ս՝ Ինչու եմ ձեզ Քընարիս հետ Գըրկել էսպես… — Մըթնեց հոգուս երկինքն անհուն, Սիրտըս պատեց մեծ շափառուկ. Մեռա՜ն, կորա՜ն շուրջս ու հեռուն, Քընարս է լոկ մնացել… և դուք…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Արփենիկի ալբոմից» բանաստեղծությունը (1917) մահվան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16