Անցնել բովանդակությանը

Արփենիկին

1917

Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՜ր, ժայռե՜ր… Ինչպես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ Վայրենի՜, չըքնա՜ղ կանգնած են ու կան։ Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան, Որ իր կուսական զըվարթ աղմուկով, Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով Լըցնում էր անտառն իրենց շըրջակա— Ու… հիմա չըկա՜… ու հիմա չըկա՜…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8