Անցնել բովանդակությանը

«Քեզ որ առնեմ»

Քեզ որ առնեմ՝ էլ չեմ թողնի, Ես քո ցավը կտանեմ, Թեկուզ սերդ դժոխք լինի, Ես քեզ դրախտ կտանեմ։ Թե աղբյուր ես դու կենդանի, Ես քեզ ծարավ երաշտն եմ, Քեզ որ առնեմ՝ էլ չեմ թողնի, Աստըծու տեղ կպաշտեմ։ Բայց թե պաշտեմ Աստըծու պես, Դու սատանա կդառնաս, Ինձ կտանես դժոխքն ահեղ, Դու դրախտում կմնաս…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Շիրազի «Քեզ որ առնեմ» բանաստեղծությունը սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12