Անցնել բովանդակությանը

Կնոջ սիրտը

Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա,— Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել, Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա Համբույրներիդ գինին սրտանց վերցնել։ Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական, Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ, Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 8