Անցնել բովանդակությանը

«Ես ծնվել եմ ձորերում…»

Ես ծնվել եմ ձորերում՝ Եղեռնի սև օրերում։ Մայրս կրծքին՝ օրորել՝ Իմ օրոցքն էլ է կորել։ Աչքս բացի՝ սով տեսա, Աստված ասաց՝ «Զոհ է սա»։ Դեռ փայտե ձի չհեծած՝ Բախտի ձիուց ընկա ցած։ Որբ մնացի ու անուս, Ես դեռ մանկուց ընկա դուրս։ Վշտի վիհից, գահեր վես, Հրաշք է, որ հասա քեզ։ Քիչ էր մնում՝ եղեռնի Թաթն իմ կոկորդն էլ բռնի։ Բյուրերին է նա հորել՝ Ինչպե՞ս է, որ չեմ կորել։ Չեմ պղտորվել, վշտից մեծ Սոխակս օձի չփոխվեց։ Հոգիս՝ արցունք ու ոսկի՝ Խտացվածքն եմ իմ ազգի։ Այժմ ազգին իմ անչար Պարտք են Աստված ու աշխարհ։ Հատուցումը եղեռնի՝ Երբ էլ լինի՝ կհառնի։ Իրար գրկեն պիտի ողջ Այս ազգերն էլ մահագոչ։ Աշխարհ, դու ինձ մի նայիր, Իմ ողջ ազգին փայփայիր։ Վախենում եմ, թե նրան Դու պարտք մնաս… հավիտյան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30