Անցնել բովանդակությանը

«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել»

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, Արև աչքերի լույսն է նա թափել՝ Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին… Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Շիրազի «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» ութնյակ բանաստեղծությունը մոր և հայրենիքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 8