Անցնել բովանդակությանը

«Քեզ մոտեցա սեր հուսալով»

1887

Քեզ մոտեցա սեր հուսալով, Պայծառ դիմքիդ նայեցի, Ես — խավարած վշտի ամպով, Դու — արշալույս նազելի։ Ես ասացի. «Ինձ քույր եղիր, Եղի՛ր ընկեր ցավակից, Սերըս, երգըս դու ընդունի՛ր Նվեր տանջված մի սրտից»։ Բայց դու, զավակ փարթամության, Չհասկացար երգս աղքատ. Դու — նույն անհոգ թռչնակ գարնան, Ես նույն երգիչն հուսահատ…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Հովհաննիսյանի «Քեզ մոտեցա սեր հուսալով» բանաստեղծությունը (1887) սիրո և վիշտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12