Անցնել բովանդակությանը

Վահագնի ծնունդը

Երկնեց երկինք և երկիր, Երկնեց և ծով ծիրանի, Եվ եղեգնիկը կարմիր Երկնեց ծովում ծիրանի Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից, Բոց է դուրս գալիս եղեգան փողից, Բոցն է պատել կարմիր եղեգնիկ, Բոց է դարձել և ծով ծիրանի. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ, Վահագն ահա՛ — մանուկ գեղանի։ Բոց մորուքով, Հուր շրթունքով, Հուր հեր գլխին — հրեղեն պսակ, Եվ աչերն են զույգ արեգակ։ Ալեծուփ ծովի ծիրանի ալիք Գնում են գալիս, ծեծում են ափունք, Ահեղամռունչ գոռում է մանկիկ, Սաստում է ալյացն հրավառ շրթունք։ Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք. Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։ Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով Նժույգը տակին՝ սլացավ վերև — Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով, Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև. Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս, Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։ Երկինք ու երկիր և ծիրանի ծով Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝ Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30