Անցնել բովանդակությանը

«Մընա՛ք բարով, արև, գարուն»

1887

Մընա՛ք բարով, արև, գարուն Եվ խնկաբույր ծաղիկներ, Կարկաչահոս վտակ սիրուն, Կանաչազգեստ բլուրներ. Մընա՛ք բարով, համբույր և սեր, Դեմքով հրեշտակ կույս չքնաղ, Վայելչության պայծառ ժամեր, Քաղցըր ժպիտ, կյանք մատաղ… Աղքատություն ես սիրեցի, Խեղճի լացը, հառաչանք, Ես քընարըս նվիրեցի Վիշտ երգելու և տանջանք։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Հովհաննիսյանի «Մընա՛ք բարով, արև, գարուն» բանաստեղծությունը (1887) վիշտի և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12