Անցնել բովանդակությանը

Ավերակ

1884

Որպես վաղեմի մի ավանդություն Կամ շքեղ երազ անմեղ մանկության, Կենդանանում է այսօր իմ մտքում Խրոխտ ավերակն նախնյաց մեծության. Այստեղ բեկորներ վսեմ արվեստի, Այնտեղ հիշատակն արքունի փառաց, Եվ վկայարան սրբազան ուխտի, Եվ տխուր հետքը մեծաշուք կենաց… Օ՜հ, այսպես ողջ մեր կյանքն է վաղանցիկ, Ողջը լոկ ծաղր է անսիրտ բնության, Եվ սեր, և հրճվանք համայն գեղեցիկ Զոհ է ավերի և մոռացության, Ինչպես պատրանքը հեշտասիրության, Ինչպես գրգիռը պատանու արյան, Խաբուսիկ ժպիտն աշնան արևու, — Բոլո՛րը վաղն է անհետանալու։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Հովհաննիսյանի «Ավերակ» բանաստեղծությունը (1884) ժամանակի և անցյալի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 2 ութատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1884 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16