Անցնել բովանդակությանը

Նոր գարուն

1897

Քեզ ըսպասող չըմընաց, Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն, Գովքդ ասող չըմնաց, Զուր ես գալի, ա՛յ գարուն։ Սև-մութ պատեց աշխարհին, Սար ու ձոր դառան արին, Մեց վայ բերեց էս տարին — Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։ Բյուլբյուլը գա՝ թող ձեն տա, էյ ո՞վ պիտի քեզ խնդա, էլ ո՞ր սիրտը կըթնդա — Զուր ես գալի, ա՛յ գարուն։ Բյուլբյուլն եկավ՝ վարդ չունի, Ծաղկոցը կա՝ վարդ չունի — Էլ ո՛վ ա որ դարդ չունի — Ո՞ւր ես գալի ա՛յ գարուն։ Դու ետ բերիր հավքերին, Ո՞նց տեր ըլնեն բըներին — Սա՚դ տեղ չկա մեր երկրին — Զուր ես գալի, ա՛յ գարուն։ Աշուղի բերանը փակ, Սազ-քյամանչեն փակի տակ, Սիրտն ա էրվում անկրակ — Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։ Քես ըսպասող չըմընաց, Զուր ես գալի, ա՛յ գարուն. Գովքըդ ասող չըմընաց — Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28