Անցնել բովանդակությանը

«Գարնան կարկաչուն վտակի ափին»

1897

Գարնան կարկաչուն վտակի ափին Մոլորվա՜ծ մտքով ես նստած էի Եվ նայում էի պղտոր ջրերին, Պես-պես ցավերով տանջված սիրտըս լի։ Եվ փունջը ձեռիս քրքրում էի, Ծաղիկներն մեկ-մեկ ջուրն էի ձգում, Էվ պղտոր ալիք գարնան վտակի Միշտ հառաջ էին անդարձ գլորում… Եվ աչքըս ջրին՝ ասում էի ես. «Կյա՛նք, դու էլ մեկ-մեկ օրերս ինձանից Խլում ես պղտոր այդ վտակի պես։ Ինչպես ծաղիկներն իմ փնջի միջից՝ Անհետանում են անուշ երազներ — Սի՛րտ իմ, դրախտ էիր, և դարձար ավե՜ր»։

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14