Անցնել բովանդակությանը

«Երկարեր…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Երկարեր գիշերն այս աշնանային, Երկինքն արտասվեր ու հանգստանար։ Հղացումներս երգեր դառնային, Եվ սրտիս աչքը սիրուց կշտանար։ Լքված օրերս դառնային հանկարծ Ու զարկերակս լուռ շոշափեին… Եվ հոգ չէ, հետո գալիս էր, թող գար Նորին Մեծության անխուսափելին։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Երկարեր…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) աշնան և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8