Չեմ հասկանում
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Նստել, նորից միտք եմ անում,
Թե ի՞նչ տվի և ի՞նչ առա,
Թե հողի տակ ի՞նչ եմ տանում.
Ի՞նչ եմ թողնում հողի վրա։
Նստել այսպես միտք եմ անում
Իմ մտքի հետ չարչարակից,
Ու ոչ մի բան չեմ հասկանում
Ոչ թողածից, ոչ տարածից։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Չեմ հասկանում» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։