Ուր էլ ոտք եմ դրել
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ուր էլ ոտք եմ դրել,
Ուր էլ թափառել եմ,
Ձեր հոգսերը, մարդիկ,
Ես ինձ հետ տարել եմ…
Եթե մինչև անգամ
Խռովել եմ ձեզնից,
Ձեր ձայների վրա
Ես մթնում պարել եմ։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Ուր էլ ոտք եմ դրել» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) գիշերվա մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։