Անցնել բովանդակությանը

Միայն չարն է ուրիշ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Միայն չարն է ուրիշ, Քաղքենին է ուրիշ, Աչքածակն է ուրիշ։ Պորտաբույծը, հոռին, Անառակն է ուրիշ, Ինքն իրենից փախած Խեղկատակն է ուրիշ։ Ուրիշ ուրիշ չկա… Մնացածը մենք ենք, Մի հոգի ենք — մի մարդ, Մի ընտանիք — մի տուն — Բազմալեզու, ազնիվ Մի ազգություն… Քեզ օրհնություն, քեզ փառք, Արարչագործ, արդար Միասնություն։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Միայն չարն է ուրիշ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) միասնության և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 16