Անցնել բովանդակությանը

Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր, Կանաչ-կարմիր ծաղիկ ու խոտ։ Բարձունքն ի վեր, բարձունքն ի վեր Ցրիվ եկած գառների հոտ։ Ետմիջօրե։ Բռնել իրար Ծոց են մտել ստվեր ու տոթ։ Լանջերն ի վար, լանջերն ի վար Կծիկ-կծիկ գառների հոտ։ Իրիկնամուտ։ Աշխարհն արար Մշուշի մեջ մի արևոտ։ Կածանն ի վար, կածանն ի վար Պարան-պարան գառների հոտ։ Իրիկնաժամ։ Խավոտ խավար Փարախների դռների մոտ։ Թաղերն ի վար, թաղերն ի վար Ուլունք-ուլունք գառների հոտ։ Գիշե՜ր, գիշե՜ր… Մենակություն։ Մթնում կորած գառների հոտ… Ու մինչև լույս ինձ հետ արթուն Մանկության հուշ, մանկության հոտ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 20