Անցնել բովանդակությանը

«Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 8