Թռավ գնաց
Անտառն իմ մեջ, ես՝ անտառի…առավոտ։
Մահվան խորհուրդ։ Անմահության համ ու հոտ։
Մխրճվել եմ խոր խոհերում…ու հանկարծ
Մանքղթևիկն իջավ թևիս ու մնաց։
Իջավ թևիս, թևահարեց, ծկլթաց,
Աչքերիս մեջ բեկվեց նրա աչքը թաց։
Վիրավոր էր. ոտից արյուն էր կաթում։
Աղերսարկու՝ հույսը ինձ հետ էր կապում։
Աշխարհն ինձնից ի~նչ գաղտնիքներ է պահել,
Ծիծեռնակը երբ է մարդուն վստահել…
Անտառն ասես դարձավ հին տունը տատիս,
Զարթնեց իմ մեջ հեքիմությունը տատիս։
Տատիս նման առաջ վախը չաջեգի,
Հետո վերքը տատիս ձևով կապեցի։
Ծիծեռնակը իր անելիքը առավ,
Ծիվ-ծիվ կանչեգ, թևին տվեց ու թռավ։
Թռավ գնաց։ Տուն եմ գալիս ես մենակ,
Անտառն իմ մեջ՝ մի վիրավոր ծիծեռնակ։
Թեմաներ