Անցնել բովանդակությանը

«Ինչի՞ց է որ Հայաստանում…»

Ինչի՞ց է որ Հայաստանում Ջրերը չեն հանգստանում, Այլ քարե-քար ընկած այսպես, Հնուց ի վեր, գժվածի պես, Շառաչում են կիրճերն ի վար, Եվ ճչում են տագնապահար։ —Ինչպե՞ս, ինչպե՞ս հանգստանան Երբ հայրենի լեռների մեջ Նրանք չունեն ապաստարան… Եվ գնում են ապաստանում Հեռու՜-հեռու՜ տափաստանում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 11