Անցնել բովանդակությանը

Տառապանք

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Արի, անբաժանըս, Իմ անդավաճանըս, Ո՞ւր ես, ի՞նչ ես անում, Իմ դաժանըս, արի։ Գտիր ճանապարհս, Արի, տառապյալըս, Ո՞ւր ես, ի՞նչ ես անում, Անդադարըս, արի; Երբ որ դու չես լինում, Կյանքս գերություն է։ Տունս էլ տուն չի հո, Անտեր տերություն է… Ցուրտ է, ձյուն է, արի։ Երբ որ դու չես լինում, Աչքիս քուն չի գալիս. Երբ որ դու չես լինում, Խելքս տուն չի գալիս։ Երգս ելք չի ճարում, Դուրս չի գալիս, արի։ Ուրիշին մի ճարի, Մի մոռանա տունըս, Եվ մի չարաշահի Հավատարմությունըս… Թարմությունըս, արի։ Էհ, աշխարհ է ու կյանք, Դեռ ապրում ենք ու կանք, Կանք ու պիտի տոկանք, Տեր-Տառապանք, արի։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Տառապանք» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ձմռան և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ 4-4-5-6-5-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 28