Անցնել բովանդակությանը

Չգիտեմ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Չգիտեմ ում է արտույտն աղոթում, Ինքն իր հետ վիճում ու մրցում է նա։ Փնտրում է իրեն, իրեն կարոտում, Ինքն իր հետ երգով զրուցում է նա։ Իր երգից կախված ճոճվում է օդում Եվ իր երգն ի վեր մագլցում է նա… Արտո՜ւյտ, քո խոս՛քը կտրեմ շաքարով. — Արտո՛ւյտ, քո երգը մեկն է աշխարհում։ Արտույտի երգին մի խփեք քարով… Դա ամենամեծ մեղքն է աշխարհում։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 10