Անցնել բովանդակությանը

«Օրեր, ծիլ-ծիլ…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Օրեր, ծիլ-ծիլ մի ծուխ բերեք Պատանության կրակներից, Մի լույս բերեք հոգնած ու հեզ Ճամփաս պահող ճրագներից։ Աչքեր չունե՞ք, բա չե՞ք տեսնում, Որ բախտս ձեր խղճին թողած, Վերհուշերի ջրերն ընկած, Ջուրն եմ իջնում Ջրակներից…

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Օրեր, ծիլ-ծիլ…» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության և լույսի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8