Լույսը բացվեց
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Լույսը բացվեց,… Ի՞նչ տանեմ դաշտ։
Տանն ի՞նչ ունենք, որ ի՞նչ տանեմ,—
Հոր նախատինք, պապի խրատ,
Մոր ձեռքի հոտ, հոգս ու համեմ։
Մթնեց… ի՞նչ եմ բերում դաշտից,—
Կանաչ-կանչեր, արև ու ամպ—
Մազ—մախաղիս, ծոցիս, սրտիս
Եվ աչքերիս տարողությամբ։