«Միջոցներս…»
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Միջոցներս… չէ,
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում,
Քունս չի տանում.
— Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ,
Քունս չի տանում.
— Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Միջոցներս…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) երգիծանքի և փողի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։