Անցնել բովանդակությանը

«Հոգսերս…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Հոգսերս… նրանք Պնդաճակատ են Ու երես առած, Խոսք ու խրատիս Գլուխ չեն դնում, Արթնանում են միշտ Ինձանից առաջ, Ու միշտ ինձանից Հետո են քնում։ Մնում է միայն Մի մխիթարանք. Այն, որ չեմ կարող Ինչ անեն-չանեն, Չհավատալ, թե Աճյունս նրանք Ինչպիսի շուքով Շիրիմ կտանեն։
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 17